Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

10 վիրավոր․ նոր մանրամասներ թիվ 275 երթուղին սպասարկող «Գազելի» մասնակցությամբ վթարից

Blog Image

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել այսօր Երեւան–Չարենցավան երթուղին սպասարկող «Գազելի» մասնակցությամբ վթարի վերաբերյալ։

Ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի՝ տարբեր մարմնական վնասվածքներով։

Պարզվել է, որ ժամը 19։40-ի սահմաններում Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաները։

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։

Send