Երեկ՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Սերգեյ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշերին ապա արտաքին լուսավորության երկաթե սյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Մերի Բ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։