Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՄԱՄՈՒԼ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՆԳՆ-ում զայրացած են լրագրողին հարվածած ոստիկանի պահվածքից․ ի՞նչ է սպասվում վերջինիս

Blog Image

Այսօր առավոտյան Քասախի բնակիչները տրանսպորտի հարցով նորից փողոց էին փակել։ Ակցիայի ժամանակ մի՝ կենդանական բնազդներով աչքի ընկնող հերթական կարմիր բերետավոր ոստիկանը իրեն վայրենու նման է պահում մեր գործընկեր, 24News.am-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ։ Նա նախ բղավում է փողոց փակած քաղաքացիների, ապա նաև լրագրող Մերի Մանուկյանի վրա, իսկ երբ Մերին փորձում է սաստել նրան, վերջինս մոտենում և արմունկով հարվածում է Մերիին՝ հաշվի չառնելով ո՛չ նրա լրագրողական կարգավիճակը, ոչ՝ սեռը։ 

Նշենք, որ սա արդեն որերորդ դեպքն է, երբ կարմիր բերետավորներն իրենց իսկական վայրենու նման են պահում ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլև՝ լրագրողների նկատմամբ։ Մենք տեղեկացանք, որ ՆԳՆ-ում շատ զայրացած են իրենց սանձարձակ ոստիկանի պահվածքից և, հավանաբար, նրա օրերը համակարգում հաշված են։ 

ՆԳՆ լրատվականից MediaHub-ին ասացին, որ դեպքի առնչությամբ անմիջապես ծառայողական քննություն է նշանակվել, արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։ 

Նկատենք, որ ՆԳՆ-ն այսպիսի բազմաթիվ ծառայողական քննություններ է նշանակել, որոնք ամիսներով քննվում են ու, սովորաբար, որևէ արդյունք չեն տալիս, այսինքն՝ որևէ ոստիկան իր հակաօրինական արարքի, քաղաքացիների, լրագրողների, անգամ անձեռնմխելի համարվող պատգամավորների նկատմամբ կիրառած բռնությունների և այլ վայրագությունների համար պատասխան չի տվել։ Հուսանք՝ այս անգամ գոնե բռնարար ոստիկանը շատ արագ պատասխանատվության կենթարկվի։ 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 11 անձ բերման է ենթարկվել:

Վահե Մակարյան

Send