Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ-ի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցության հարցերն են քննարկվել

Blog Image

Սեպտեմբերի 17-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  ՀՀ-ի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցության, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերում ներգրավածության հարցերի շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հռոմի Կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման մասով տարվող աշխատանքներին, ինչպես նաև կարողությունների զարգացման նպատակով առկա հնարավորություններին։

Նախարար Միրզոյանը գրառում է կատարել Դատարանի պատվավոր հյուրերի մատյանում։

Send