Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Արարատում, Մեյմանդարի շուկայի մոտ դարն ապրած կամրջի վնասման պատճառով «KamAZ» է կողաշրջվել․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզւոմ: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստից դեպի Հովտաշատ գյուղ տանող ճանապարհահատվածում «KamAZ» մակնիշի բեռնատարը կամրջի կիսափլուզման պատճառով կամրջի վրա կողաշրջվել է:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Տեղում վարորդը, ով Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա Գևորգ Բ-ն է, փրկարարներին և պարեկներին հայտնել է, որ ինքը վնասվածքներ չի ստացել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված կամուրջը կառուցվել է սովետական տարիներին և մի քանի անգամ SHAMSHYAN.com-ը թե՛ այս, թե՛ Հանրապետությունում գտնվող մի քանի կամուրջների ոչ բարվոք, անգամ ամեն պահի փլուզման ենթակա կամուրջների մասին բարձրաձայնել է, սակայն եթե որոշ կամուրջներ հիմնանորոգվել են, ապա այս և մի քանի այլ կամուրջներ հոգեվարքի մեջ են:
 
Երջանիկ պատահականություն է, որ այս դեպքում զոհեր և վիրավորներ չկան:

Send