Այսօր Ռուսաստանը պայքարում է իր ապագայի համար, կշարունակի զարգացնել իր զինված ուժերը՝ որպես ինքնիշխանության երաշխիք, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կրեմլի պալատի Սուրբ Գևորգյան դահլիճում։
- «Օրեշնիկը» շատ լավ է ապացուցել իրեն մարտական պայմաններում։ Սկսվում է դրա սերիական արտադրությունը;
- Երկրի հուսալի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից պահանջում է հստակ համակարգում իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների միջև;
- Մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ շարունակում են մշակել Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու ծրագրեր, պատմությունը նրանց ոչինչ չի սովորեցնում։
- Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ ներգրավվում են տարածաշրջանային արտասահմանյան ուժեր;
- ՆԱՏՕ-ն հրահրում է համաշխարհային ռազմականացում և սպառազինությունների մրցավազք;
- Արևմուտքն ինքն է հորինել է սարսափելի պատմություն ռուսական սպառնալիքի մասին։