Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մայրական մաh՝ «Էրեբունի» ԲԿ-ում. մանրամասներ

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին «Էրեբունի» ԲԿ-ում մայրական մահ է գրանցվել: 

Ո՞վ է մեղավոր, և ի՞նչ է տեղի ունեցել «Էրեբունի», ինչո՞ւ կնոջ կյանքը հնարավոր չի եղել փրկել. MediaHub-ը դիմեց ՀՀ Առողջապահության նախարարությանը, որտեղից  հաստատեցին MediaHub-ի տեղեկությունը:

«Մահվան պատճառը դատաբժշկական փորձաքննությունը կպարզի, նախաքննություն է: Կինը բուժհաստատություն է դիմել արդեն ծանր փուլում: Ե՛վ առողջապահության նախարարությունը, և՛ Էրեբունի բուժկենտրոնի թիմը արել է առավելագույնը կյանքը փրկելու համար: Մանրամասներ չեմ կարող հայտնել: Ցավոք, լինում են նաև դժվար կառավարելի վիճակներ»,- MediaHub-ին հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ կինը գտնվել է հղիության սկզբանական ամիսներին:

Մարիաննա Արամյան

Send