Մասիս համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ղեկավար է միաձայն ընտրվել «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը։
Նա մինչ այս համայնքի ղեկավարի առաջին տեղակալն է եղել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չէր առաջադրել։
Արդեն նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը բանտարկված է։ Սա ընդդիմությունը որակում է որպես քաղաքական հետապնդում։
