- Իրանի ՀՕՊ ուժերը Վարամինի Ջավադաբադ շրջանում խոցել են ևս մեկ իսրայելական F-35 կործանիչ, այս մասին, ըստ IRNA գործակալության, հայտնել է քաղաքի պաշտոնյա Հոսեյն Աբբասին։ «Իսրայելական ռեժիմին պատկանող F-35 կործանիչը ոչնչացվել և կործանվել է Վարամինի մոտակայքում», - ասել է Աբբասին։
- Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին սպառնացել է Իսրայելին։ «Անհրաժեշտ է վճռականորեն գործել ահաբեկչական սիոնիստական կազմակերպության դեմ։ Մենք սիոնիստների հետ մեղմ չենք լինի», - եբրայերենով գրառում է արել նա իր X էջում։