Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչքան ուզում են, թող հարցաքննեն․ Արցախի պետնախարարին պատկանող բեռնատարների վարորդներին տարել են ՊԵԿ

Blog Image

Ըստ տարածված լուրերի՝ քաղաքացիական հագուստով անձինք կանգնեցրել են Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանին պատկանող բեռնատար մեքենաները, առգրավվել դրանք: Այս պահին երեք բեռնատար մեքենաների վարորդներն էլ գտնվում են Պետական եկամուտների կոմիտեում:

MediaHub-ի հետ զրույցում Նժդեհ Իսկանդարյանը, ով վերջերս նշանակվել է Արցախի պետնախարար, հաստատեց լուրը, որ երեք միավոր բեռնատար մեքենա են առգրավել, որոնք պատկանում են իրեն, իսկ ինքն էլ դրանք հանձնել է վարձակալության։

Վարորդներին տարել են ՊԵԿ–ի քննչական բաժին և հարցաքննել են, բացի հարցաքննելուց՝ պահանջել են Իսկանդարյանի եկամուտների մասին տեղեկություններ:  «Ինչ ունեմ, օրինական ճանապարհով է, իմ սեփականությունն է, իմն է, ինչքան ուզում են, թող հարցաքննեն իմ մասին, գան խուզարկեն, մեկ է ոչինչ չեն գտնի։ Այն ամենն, ինչ պատկանում է ինձ, պատկանում է օրինական և իրավական ճանապարհով»,– MediaHub-ի հետ զրույցում ասաց Իսկանդարյանը։

Նշենք, որ նման բռնաճնշումները կանխատեսելի էին, հատկապես վերջին հանրահավաքից հետո և Նժդեհ Իսկանդարյանի ակտիվությամբ պայմանավորված: 

Մարիաննա Արամյան

Send