Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական դեպք՝ Երևանում, հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են անգիտակից տղամարդու. Shamshyan

Blog Image

 

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր հրդեհ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է դուրս գալիս: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ հարկի բնակարանում և հրշեջները, պատուհանից մտնելով տուն արել են կրակը, իսկ բազմոցին հայտնաբերել են անգիտակից վիճակում տղամարդու:
 
Օպերատիվորեն ժամանծ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ինչքան էլ փորձել է փրկել այդ տղամարդուն, ցավոք, չի հաջողվել: Բժիշկներն արձանագրել են նրա մահը:
  
Տեղում պարզվել է, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 1956-ամյա Արթուր Ս.-ն է:
  
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ շենքն ու այրվող բնակարանը գազաֆիկացված են, սակայն բնակարանում երկար ժամանակ գազամատակարարումը դադարեցված է եղել:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը առաջացել է ծխախոտից, քանի որ մահացածի ձեռքին հայտնաբերվել է ծխախոտ:
 

Send