Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սելավահոսքի սպառնալիք կա, զգոն եղեք․ Լարսը փակ է

Blog Image

Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար սողանքի վտանգի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային կառավարման կենտրոնը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, սելավահոսքի սպառնալիքի, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Սահմանափակումը գործում է Ռուսաստան Դաշնությունից ելքի ուղղությամբ` Երևանի ժամանակով 20։15-ից սկսած:

Գերատեսչությունը հորդորում է զերծ մնալ նշված ճանապարհով երթևեկելուց

Send