Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Վահան Կոստանյանը նշել է, որ նոր փաստաթուղթը սահմանում է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր և հավակնոտ նպատակներ

Blog Image

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություն է հայտնել բրյուսելյան միջոցառումից.

« ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և բանախոսել է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված «Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2027թ. անդին. նոր թափ հաղորդելով Արևելյան գործընկերությանը» խորագրով պանելային քննարկմանը:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը՝ ներկայացնելով «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը: Վահան Կոստանյանը նշել է, որ նոր փաստաթուղթը սահմանում է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր և հավակնոտ նպատակներ, այդ թվում՝ անվտանգության, կիբերանվտանգության և տնտեսական ոլորտներում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է քաղաքական և աշխարհագրական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ԵՄ արևելյան հարևանության շրջանակներում և ԵՄ արևելյան քաղաքականության մեջ, անդրադարձ է կատարել Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցությանը, փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության կարևորությանը»:

Send