Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է․
«Հարգելի գործընկերներ,
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի պայմաններում, հատկապես, երբ քննչական խմբի կողմից օգոստոսի 14-ին Դատարանին ներկայացվել էր դիրքորոշում, որ ակտիվ գործողություններ դեռևս պետք է կատարեն, միջնորդություն էի ներկայացրել, որ կատարվեն այդ <<ակտիվ գործողությունները>>, կամ առերեսում կազմակերպեն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ:
Ի դեպ հերթական իրավական աբսուրդն է, որ մենք ենք դա միջնորդում:
Ստացել եմ Քննիչի որոշումը, ըստ որի.
1) Առերեսում կատարելու անհրաժեշտություն չկա,
2) Կատարված գործողությունների վերաբերյալ տվյալները /որոնք ընդհանրապես չկան/ ներկայացվել է 2025 թվականի օգոստոսի 14-ին կալանքի երկարաձգման միջնորդությանը կից:
Այսինքն մինչև կալանքի երկարաձգումը: Արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն և վերջինս 90 օրից ավելի է ինչ կալանավորված է, բայց առերեսման կարիք ըստ քննչականի չկա, այսինքն գործում չկա՝ ընդդեմ ներկայացված ցուցմունք, իսկ <<ակտիվ գործողությունների վերաբերյալ տվյալները>> ներկայացվել են մինչև կալանքի երկարաձգումը: Քաղաքական հետապնդումը, իրավունքի ընդհանրապես ժխտողականությունը հենց ուղիղ այս ձևի է լինում:
Հ.Գ. Հաշվի առնելով, թե ինչ օր է այսօր՝ հավերժ ու հավերժ փառք մեր բոլոր Հերոսներին»։