Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը բացատրել է, թե ինչու չի շտապում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հասնել Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման, ուստի չի շտապում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, որոնք կարող են «շատ լուրջ» լինել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով հակառուսական պատժամիջոցներ կիրառելու հնարավորության վերաբերյալ լրագրողների հարցերին՝ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ցանկանում է «տեսնել գործարք» Մոսկվայի և Կիևի միջև։

«Եթե ես ստիպված լինեմ դիմել դրան (պատժամիջոցներին), ապա այն, ինչ ես մտքում ունեմ, շատ լուրջ կլինի։ Բայց ես ուզում եմ, որ այս [հակամարտությունը] ավարտվի», - ասել է Թրամփը։

Send