Սեպտեմբերի 22-ին անհայտ անձը զանգահարել է Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ու հայտնել է, որ Չարենցավան քաղաքի «Սերվիսի» խաչմերուկի մոտ թողել է զենք-զինամթերք:
Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նռնականետ, «Մակարով» ատրճանակ, առանց պայթուցիչի երեք նռնակ, տարատեսակ 112 փամփուշտ և այլն։
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
ՆԳՆ ոստիկանություն