Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ալեն Սիմոնյանը հաղթեց Անդրանիկ Քոչարյանին

Blog Image

Սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի զեկույցն Ալեն Սիմոնյանը որոշել է ուղարկել Առաջին բաժին։ Լուրը MediaHub-ին հայտնեց Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Այս որոշման հիմքում այն հանգամանքն էր, որ ժամկետներ են խախտվել, ուստի այժմ այն պատգամավորները, որոնք գաղտնիության հասանելիություն ունեն, կկարողանան արխիվում ծանոթանալ այդ զեկույցին, եթե նման ցանկություն ունեն»,- տեղեկացրեց ԱԺ նախագահի խոսնակը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։ Այն պետք է մեկ տարվա ընթացքում ներկայացներ իր զեկույցը ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, սակայն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը չի հասցրել ավարտել աշխատանքը և այժմ իրավունք չունի զեկույց ներկայացնելու։

Նշենք նաև, որ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հակառակն էր պնդում՝ նշելով, որ լիագումար նիստերի օրակարգ պետք է բերվի հարցը։ Չնայած դրան, Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույցի ընթացքում ասել էր, որ ժամկետներ են խախտվել, ու հարցն օրակարգ չի բերվելու։ Նա միևնույն ժամանակ նշել էր, որ այս դիրքորոշումը չի նշանակում, որ ինքն ու Անդրանիկ Քոչարյանը լարված հարաբերությունների մեջ են։

Փաստացի, խնդիր ունենան, թե ոչ, լարված հարաբերությունների մեջ լինեն, թե ոչ, փաստը մնում է այն, որ Ալեն Սիմոնյանն այս ճակատամարտում հաղթեց Անդրանիկ Քոչարյանին։

Նարե Գնունի

Send