ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Էկոսֆերային» հայտնել են, որ ժամը 18։00-ի դրությամբ հրդեհը հասել է «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածք։
ՆԳՆ-ից միաժամանակ հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացրել էին, որ նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։
