Երշիկեղենը մթերքների այն կատեգորիան է, որի կանոնավոր օգտագործումը մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը, այս մասին «aif.ru»-ին ասել է սննդաբան և էնդոկրինոլոգ Անտոն Պոլյակովը։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վաղուց երշիկեղենը դասակարգել է որպես ռիսկ առաջացնող մթերքների խումբ։ Այսինքն՝ եթե դուք պարբերաբար երշիկ եք ուտում, ապա քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է», - ասել է Պոլյակովը։
Բժիշկը խորհուրդ է տվել երշիկը փոխարինել տավարի լեզվով, քանի որ այն ավելի օգտակար է։