Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար Վանաձորում, «Range Rover»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում «Range Rover» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 16-ամյա Մ․ Ղ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send