Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տնտեսություն

Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ Daroink-ին

Blog Image

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարությանն առաջարկում է բավարարել «ԴԱՐՈՅՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ: Կարճ ասած՝ առաջարկում է մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել «ԴԱՐՈՅՆՔ»-ին։ 

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում։ 
Որոշման առաջին կետով էլ առաջարկվում է սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-ին կետի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել 2025 թվականի մայիսի 12-ի N LB25/00139 լիզինգի տրամադրման գլխավոր պայմանագրով սահմանված «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ԴԱՐՈՅՆՔ» ՍՊԸ-ին ներդրումային ծրագրի իրականացման համար։

«ԴԱՐՈՅՆՔ» ՍՊԸ-ն մեզ հայտնի Daroink ապրանքանիշի ներքո քաղցր ձողիկներ և հրուշակեղեն արտադրող ընկերությունն է, որը հիմնադրվել է 1998 թվականին։ Կառավարության տրամադրած արտոնյալ պայմաններով «ԴԱՐՈՅՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել հրուշակեղենի, թխվածքաբլիթների, վաֆլիների, աղի և քաղցր ձողիկների արտադրության համար։ 

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․1 մլրդ դրամի ներդրում ներմուծվող ապրանքների ձեռքբերման համար։ 
Ներկայումս առկա է 490 աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2028 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 565-ի՝ 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Վահե Մակարյան

Send