Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հայաստանի հավաքականները հաղթանակով մեկնարկեցին շախմատի Եվրոպայի առաջնությունում

Blog Image
Հայաստանի հավաքականները հաղթանակով մեկնարկեցին 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:

Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Լիտվայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը (1-ին խաղատախտակ) և Արամ Հակոբյանը (4-րդ խաղատախտակ):

Կանանց հավաքականը նույնպես 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Էստոնիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը (2-րդ խաղատախտակ) և Սուսաննա Գաբոյանը (4-րդ խաղատախտակ):

2-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:
Send