Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը հույս ունի, որ Իսրայելի և Իրանի միջև պատերազմն ավարտվել է․ Լավրովը մի շարք հայտարարություններ է արել

Blog Image

Ռուսաստանին չի գոհացնում Ուկրաինայում հակամարտության արդյունքը, որը հաշվի չի առնի Մոսկվայի օրինական շահերը անվտանգության ոլորտում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

- Եթե ապագայում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև նոր շփումներ լինեն, ապա Վաշինգտոնի հետ համաձայնությամբ Մոսկվան կմտածի Սաուդյան Արաբիայի հարթակի մասին;

- Ռուսաստանը շնորհակալություն է հայտնում Սաուդյան Արաբիային ուկրաինական հարցում իր դիրքորոշման և խաղաղ կարգավորմանը նպաստելու ցանկության համար;

- Ռուսաստանը պատրաստ է Սաուդյան Արաբիային դիտարկել որպես հարթակ ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների համար՝ Վաշինգտոնի հետ համաձայնությամբ։

- Ռուսաստանը հույս ունի, որ եվրոպական երկրները կգիտակցեն իրենց պատասխանատվությունը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի համար։ ԱԷՄԳ-ի նիստում նրանք առաջ մղեցին հակաիրանական որոշումներ։

- Ռուսաստանը հույս ունի, որ Իսրայելի և Իրանի միջև պատերազմն ավարտվել է, սակայն Մերձավոր Արևելքում «պատերազմի կուսակցությունը» դեռևս ակտիվ է;

▪️Ռուսաստանը անհրաժեշտ է համարում Գազայի հատվածում իրավիճակի անհապաղ դեէսկալացիան։

Send