Եվրոպական խորհրդարանը քննարկում է ռուսական գազի ներկրումից ամբողջությամբ հրաժարվելու ժամկետը 2028-ից 2027 թվականի հունվարի 1-ը տեղափոխելու վերաբերյալ առաջարկները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախաձեռնությունն առաջադրել են պատգամավորներ Ինես Վայդերը և Վիլե Նիինիստեն: Չնայած Եվրամիության անդամ շատ երկրներ, դժվար թե աջակցեն արագացված ժամանակացույցին, բայց պատգամավորները նշել են, որ այս հանգամանքը կարող են օգտագործել որպես լծակ՝ բանակցություններում զիջումների համար: