Քրեական հեղինակություն համարվող Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը Հայաստանում ձերբակալվել է, հայտնում է Իզվեստիան։
«Զրուցակցի հայտնած տեղեկատվության համաձայն, Ռոբսոնը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, ավելի ուշ նրան բաց են թողել։ Նա Հայաստանի քաղաքացիություն ունի»,-գրում է աղբյուրն ու ավելացնում, որ Թաթուլյանի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել սպանության, խարդախության, հանցավոր համայնք կազմակերպելու հոդվածներով։
