Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի կանչը կհնչի միանգամայն այլ կերպ․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Blog Image

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրել է․

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր բացեցինք «Արցախի Կանչը» հուշակոթողը։ 

Պետք է անկեղծ ասեմ՝ նայում էի հավաքված ժողովրդի աչքերին և մտքիս միայն մեկ բան էր՝ մարդիկ գերեզման չունեն։ Ժողովուրդը գերեզման չունի…

Ես հավատում եմ ու գիտեմ՝ շատ գեղեցիկ մի օր մեր հայրենակիցները կրկին ծաղիկ կխոնարհեն Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրում, Շուշիում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում, Հադրութում, Քարվաճառում։ Այնտեղ նորից կհնչի մեր զավակների ծիծաղը, մայրերի օրհնությունը։ Իսկ Արցախի կանչը կհնչի միանգամայն այլ կերպ՝ նորովի ու հաղթական։

Շնորհավոր տոնդ, Արցախ։ Շնորհավոր մեր բոլորիս տոնը, սիրելի հայրենակիցներ։

#Հայաստան
#Արցախ
#Հայրենիք

Տեսանյութն այստեղ

 

Send