Թուրքիայի Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, նրա գործընկեր Նեջաթի Օզքանի և լրագրող Մերդան Յանարդագի դեմ հետաքննություն է սկսվել։
Նրանք մեղադրվում են լրտեսության համար, գրել են ԶԼՄ-ները։
Յանարդաղը կալանավորվել է: Tele1 հեռուստաալիքում խուզարկություն է իրականացվել։
Հետաքննության շրջանակներում Էքրեմ Իմամօղլուի, Նեջաթի Օզքանի և Մերդան Յանարդաղի դեմ հարուցվել են գործեր՝ «լրտեսություն» և «շահույթի նպատակով հանցավոր կազմակերպություն» մեղադրանքներով։
Tele1 ՀԸ-ի հիմնադիր Մերդան Յանարդաղը ձերբակալվել է հեռուստաալիքում խուզարկության ժամանակ։
