Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայկ Կոստանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական

Blog Image

Երևանի քաղաքապետի մամուլի նախկին քարտուղար Հայկ Կոստանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական։

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի որոշմամբ նշանակվել եմ վերջինիս խորհրդական։

Համակարգելու եմ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի լուսաբանման գործընթացը, որոնք ուղղված են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինությանը, սոցիալական նշանակության նախագծերի իրականացմանը և դրանց արդյունքների ներկայացմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններին»,- գրել է Կոստանյանն իր էջում։

Send