Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կեսգիշերն անց խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բազմաթիվ տուժածներ կան

Blog Image

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գրիբոյեդովի փողոցում բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։

«Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաների վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Send