Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Երևանում, բեռնատարը բախվել է սյան, ապա «Mercedes»-ի և «Volkswagen»-ի, վնասվել են նաև «Range Rover» և «Volkswagen»․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Գևորգ Վարդանյան փողոցում, թիվ 30 շենքի դիմաց, 35-ամյա Պետրոս Վ․-ն իր վարած հողով բարձված «Shacman» մակնիշի բեռնատարով բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա հենապատին, ինչի հետևանքով վնասվել են «Range Rover» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաներ, իսկ բեռնատարը այնուհետև բախխվել է «Mercedes» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
 

Send