Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սիրիան և ԱՄՆ-ը հուշագիր են ստորագրել գազի ոլորտի զարգացման վերաբերյալ

Blog Image

Սիրիայի նավթային ընկերությունը (SPC) փոխըմբռնման հուշագիր է կնքել ամերիկյան ConocoPhillips և Novaterra ընկերությունների հետ՝ ուղղված գազի հանքավայրերի զարգացմանը և արդյունահանման ծավալները օրական մոտ 5 մլն մ³-ով ավելացնելուն, հայտնել է Sana-ն։

Փաստաթուղթը ստորագրվել է նոյեմբերի 19-ին Սիրիայի էներգետիկայի նախարար Մուհամեդ ալ-Բաշիրի ներկայությամբ։

• Հուշագիրը նախատեսում է, որ ConocoPhillips-ը կվերադառնա Սիրիայում աշխատանքներին, ինչպես նաև կզարգացնի առկա հանքավայրերը և կիրականացնի նորերի հետախուզում։

• Աշխատանքների մեկնարկից հետո մեկ տարվա ընթացքում գազի արդյունահանումը կարող է աճել 4-5 մլն մ³-ով օրական, իսկ նոր հանքավայրի յուրացումը կտևի մոտ 3 տարի։

Էներգետիկայի նախարարությունը նաև վերջերս UCC ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել նոր էլեկտրակայաններ կառուցելու մասին, ինչը պահանջում է գազամատակարարման ավելացում։

Send