Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Թալինում կանեփ աճեցնելու և թմրամիջոց պահելու դեպք է բացահայտվել

Blog Image

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին Արտենի գյուղի Սայաթ-Նովայի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդուն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա բնակության հասցեի բակում հայտնաբերվել են կանեփի բույսեր:

51-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր:

Դատարանի որոշմամբ հուլիսի 23-ին խուզարկություն է կատարվել 51-ամյա տղամարդու մոր տանը և կից օժանդակ շինություններում: Հայտնաբերվել են կանեփի 572 բույս և չորացված ցողուններ:
Նախաքննությունը շարունակվում է։

Send