Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Արարատում, բախվել են «BMW» ու «Toyota», 5 վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

 

Նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին, Այնթապ գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Հրանտ Գ․-ի վարած «Toyota Passo» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Սայաթ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բազալտե հենապատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send