Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Իրավախախտում կատարած վարորդի մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել

Blog Image

Վայոց ձորի մարզի պարեկները սեպտեմբերի 7-ին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 139-րդ կմ հատվածում, տեխնիկական զննություն չանցած լինելու համար, կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա:

Պարեկները Երևանի բնակիչ 39-ամյա վարորդի մեքենայի սրահում նկատել են թղթե փաթեթ, որում թմրանյութ կար։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

ՆԳՆ ոստիկանություն

Send