Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Կոպենհագենում տեղի է ունեցել Փաշինյանի և Ալիեւի հանդիպումը

Blog Image

Կոպենհագենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի հանդիպումը։

Հանդիպումից շատ մանրամասներ հայտնի չեն։

Փաշինյանն աշխատանքային այցով է մեկնել Դանիայի Թագավորություն։ Հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։ Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։

 

Ավելի ուշ կառավարություն հայտնել է․

«Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը 2025թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։

Կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։

Այս համատեքստում, կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։

Կողմերը կարևորել են վստահության ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը և համաձայնել են շարունակել իրենց շփումները»։

Send