Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցություններ սկսել Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ

Blog Image

Մոսկվան պատրաստ է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների, սակայն բանակցային գործընթացի դադարը Կիևի մեղքն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բանակցությունների դադարը, ըստ էության, առաջացել է Կիևի ռեժիմի կողմից այս երկխոսությունը շարունակելու դժկամության պատճառով։ Մոսկվան բաց է բանակցությունների համար», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Send