ՀՀ–ում փաստաբան է կալանավորվել, որը մեղադրվում է դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Կառույցից նշել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը ձերբակալվել է երեկ, իսկ այսօր արդեն քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Քննիչի միջնորդությունը բավարարվել է, և փաստաբանն այսօր արդեն կալանավորվել է։
Փաստաբանի և դատական իշխանության ներկայացուցչի անուններն այս պահին դեռ հայտնի չեն։ Կալանավորված փաստաբանը կին է։
