Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Միջոցառումները տեղի են ունենում Չինաստանի Տյանցզին քաղաքի Մեյցզյան միջազգային կոնվենցիաների և ցուցահանդեսների կենտրոնում։
Գագաթնաժողովը բացվել է կազմակերպիչ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի անունից պատվիրակությունների ղեկավարների համար պաշտոնական ընդունելությամբ։
Գագաթնաժողովի պաշտոնական ծրագիրը մեկնարկում է սեպտեմբերի 1-ին։