«Երևանի ավտոբուս» ընկերության խոսնակ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ավտոբուսի վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի և թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում՝ նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։
«16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը, անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։ Վարորդը փորձ է արել կանգնեցնելու մեքենայի ընթացքը և այդ ընթացքում մնացել է երկու մեքենաների արանքում։
Տեղում հավաքված քաղաքացիների եւ մյուս մեքենայի վարորդի օգնությամբ վարորդը դուրս է բերվել և Շտապօգնության ծառայությամբ տեղափոխվել բժշկական կենտրոններից մեկը։ Վարորդը ստացել է կոտրվածքներ, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Ասատրյանը:
Ասատրյանը նաև հայտնել է, որ Երեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել