ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը հանդիպում են ունեցել Հարավային Կորեայի Բուսան քաղաքում։
Այն տևել է մոտ 1 ժամ 40 րոպե։
Բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը անմիջապես ուղևորվել է իր ինքնաթիռ՝ առանց համատեղ հայտարարություն անելու։
Սպիտակ տան ղեկավարը Սիի հետ հանդիպումը գնահատել է 10-ից 12 միավորով, այսինքն՝ շատ գոհ է եղել։
- Հանդիպումը Չինաստանի նախագահի հետ հրաշալի և բարեկամական էր, կայացվել են բազմաթիվ կարևոր որոշումներ;
- ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը կմնան 47% մակարդակի վրա;
- Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի ստորագրման ներկայիս խոչընդոտը հազվագյուտ մետաղների չինական արտահանման սահմանափակումների հարցն է, բայց փաստաթուղթը շուտով կստորագրվի;
- քննարկվել է ուկրաինական կարգավորման հարցը, Սին խոստացել է օգնել այս հարցում։
- Չինաստանը կարող է միանալ Ռուսաստան-ԱՄՆ միջուկային զինաթափման բանակցություններին, եթե դրանք հաջողությամբ պսակվեն;
- այցելություն կլինի Չինաստան 2026 թվականի ապրիլին, որին կհաջորդի Սի այցը Միացյալ Նահանգներ։
