Եվրամիությունը (ԵՄ) չի կարող պատկերացնել սառեցված ռուսական ակտիվների վերադարձն առանց Մոսկվայի` Ուկրաինային փոխհատուցման, հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ նախքան ԵՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը Կոպենհագենում:
Ըստ նրա՝ ԵՄ-ն պատրաստվում է ուսումնասիրել Ռուսաստանի սառեցված ակտիվներին վերաբերող հարցեր: Կալասը նշել է, որ այս թեմայի վերաբերյալ կան որոշ նրբություններ:
«Մենք իսկապես պետք է բանավեճ ունենք, քանի որ չենք պատկերացնում, որ եթե հրադադարի մասին պայմանավորվածություն կա, ապա այդ ակտիվները կվերադարձվեն Ռուսաստանին, եթե վերջինս փոխհատուցում չկատարի Ուկրաինային», - ասաց նա: