Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV Վերլուծական Քաղաքականություն

Հոգով թլպատված հայն ավելի վտանգավոր է, քան մարմնով թլպատված թուրքը

Blog Image

Երբ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչում է քննադատություն, որ տարածաշրջանը գտնվում է խիստ պայթյունավտանգ իրավիճակում, իսկ նա զբաղված է միայն Հայ Առաքելական Եկեղեցին թիրախավորելով ու ընդդիմադիրներին հետապնդման ենթարկելով, դրանով ակամայից Փաշինյանն առանձնացվում է գլոբալ գործընթացներից։ Բացի այդ, նրա վերաբերյալ ձևավորվում է անմեղսունակի տպավորություն, ինչը ձեռնտու է հենց իրեն, որովհետև անմեղսունակը պատասխանատու չէ իր քայլերի ու դրանց հետևանքների համար։ Մինչդեռ Փաշինյանը մեղսունակ է, նա ամեն ինչ անում է ծրագրավորված, հրահանգավորված ու հետևողականորեն։ Ուստի պաշտոնանկությունից հետո նրա տեղը պետք է լինի ոչ թե հոգեբուժարանը, այլ բանտը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում ընթացող գործընթացներին նրա դերակատարմանը, ապա նա թեկուզ վեցնոցի, բայց, այնուամենայնիվ, ունի երկու գործառույթ՝ մաքրել Թուրքիայի վրայից Ցեղասպանության խարանն ու հարթել նրա ճանապարհը Մեծ Թուրանի կերտման համար, միաժամանակ նպաստել Թուրքիայի՝ տարածաշրջանում դոմինանտ դերի հաստատմանը։ Ու հենց այդ համատեքտում էլ տեղավորվում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ նրա հարձակումները, որը քողարկվում է կուսակրոնության խախտման կեղծ օրակարգով։

Ու այդ երկու առաքելությունն էլ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է շատ ավելի նենգորեն, քան կաներ որևէ թուրք։ Առաջին դեպքում նա չի ժխտում Հայոց Ցեղասպանությունը, քանի որ ինքն էլ է գիտակցում, որ Հայոց Ցեղասպանության ուղիղ ժխտումն անհնար է, սակայն Ցեղասպանության համար մեղավոր է ճանաչում հենց հայերին։ Նման դիրքորոշումից հետո աշխարհում այլևս որևէ պետություն չի կարող Թուրքիայի երեսին շպրտել այդ խարանը, քանի որ Թուրքիան ստանում է որոշակի լեգիտիմություն, քանի որ արդարացված է ցեղասպանված ժողովրդի ղեկավարի կողմից։ Իսկ ազգային արժեքներն արմատախիլ անելով՝ նա Թուրքիայի ճանապարհից փորձում է վերացնել այն մշակութային արգելքը, որն այժմ առկա է։ Առանց պատմական հիշողության, առանց ազգային երազանքների ու ձգտումների, առանց Հայ Առաքելական հզոր Եկեղեցու հայերն այլևս ոչինչ են, թլպատված մի ազգ, որոնցից միայն հրաշալի ծառաներ կստացվեն ոչ միայն թուրք-ադրբեջանական քաղաքական շահերը սպասարկելու տեսանկյունից, այլ նաև կենցաղում։

Սա է Նիկոլ Փաշինյանի հիմնական գործառույթը տարածաշրջանում ընթացող գործընթացներում, որը նա անվանում է հարաբերությունների կարգավորում ու «խաղաղության խաչմերուկ»։

Ի դեպ, այսօր Փաշինյանը «փայլեց» վարչապետին ոչ վայել հերթական գրառմամբ, որն իրականում ցույց է տալիս այդ մարդու ազգադավ լինելուց բացի նաև ցածր արժեհամակարգ ունեցողի ու ստորին շերտերում մնացածի հոգեբանությունը։ Նա իրականում դուրս գալով չուլանից ու տեղափոխվելով Կառավարական ամառանոց՝ այդ ամառանոցը վերածեց չուլանի, քանի որ չուլանն այդպես էլ դուրս չի եկել իր մեջից։ Փաշինյանի գրառումները ցուցիչն են նրա ցածր ինտելեկտի ու ստորին արարած լինելու։ Նման ստատուսները որևէ տարբերություն չեն դնում, օրինակ, գետնանցումում գիշերող հարբեցողի ու Կառավարական ամառանոցում բնակվողի միջև, նույն մտածելակերպն է ու նույն բառապաշարը։

Իր վերջին գրառմամբ Փաշինյանը հայտարարում է՝ պատրաստ է ապացուցել, որ ինքը թլպատված չէ, բայց թող նեղություն չկրի, քանի որ նրա մարմնապես թլպատված լինելը ոչ ոքի չի հետաքրքրում ու դա այդքան էլ կարևոր չէ, որովհետև իրականում Նիկոլ Փաշինյանը թլպատված է հոգով, ինչն առավել վտանգավոր է։ Խոնարհաբար թուրքին ծառայող ու թրքացած հայերն ավելի աղետաբեր են, քան բուն թուրքերը։

Կարեն Կարապետյան

Send