Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մարտի 1»-ի զոհերի գործով վճիռը

Blog Image

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ «Մարտի 1»-ի զոհերի գործով վճիռը:

Դատարանն արձանագրել է Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։

Ըստ դատարանի միաձայն վճռի՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։

Արձանագրվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Արձանագրվել է Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության պարտավորությանը՝ համագործակցել դատարանի հետ։

Յուրաքանչյուր դիմումի շրջանակում զոհվածների հարազատներին պետք է վճարվի 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Դատարանը նաև որոշել է դիմումատուներին ընդհանուր հատկացնել ևս 35 հազար եվրո՝ դատական ծախսերի և վճարների համար։

ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը և չեն ապահովել արդարացի քննություն՝ պարտավորեցնելով պետությանը՝ ֆինանսական փոխհատուցում վճարել տուժած ընտանիքներին։

Send