Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Լավ հասկանալով՝ հրապարակային, առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան Հարությունյան

Blog Image

Փաստաբանները հրապարակել են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հայտարարությունը, որը պատրաստվել էր կալանքի որոշման հրապարակումից անմիջապես հետո․
  
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ,  
այսօր ինձ կալանավորեցին մի աբսուրդ մեղադրանքով: Մեղադրանք՝ որի բոլոր հարցերին, բոլոր պատասխանները, այդ թվում՝ հրապարակային, տրվել էին դեռ 7 տարի առաջ: Այս կալանքը, այս մեղադրանքը իրավական պրոցեսների մասին չէ, հետևաբար ինձ կալանավորել են ազնիվ ընկեր, նորմալ մարդ լինելու և մնալու համար: 

Այո, ես լավ հասկանալով, որ հրապարակային, առանց թաքնվելու կանգնելով իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին, ով ապօրինի կալանավորված է մինչ օրս, մասնակցելով իր ազատության համար կազմակերպած ցույցերին, հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում և հնարավոր է իմ նկատմամբ էլ հետապնդումներ սկսվեն՝ գիտակցված գնացի այդ որոշմանը: Ավելի լավ է ազնիվ մարդու, լավ ընկերոջ համբավ թողնեմ իմ երեխաներին ու ապագա թոռանս, որը մոտ օրերս է լույս աշխարհ գալու, քան մարդիկ մտածեն, որ իմ ընկերոջ համար դժվար և ծանր պահին, վախեցա նրա կողքին կանգնելու՝ անձնական խնդիրներ չունենալու համար։ 
Խնդրում և  հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին չվախենալ և համախմբվել։ 

Առաջիկայում առանձին կանդրադառնամ այն ամենին ինչ տեղի է ունենում իմ շուրջ, իմ փաստաբանական խումբը հանդես կգա նաև առանձին հայտարարությամբ, բայց ուզում եմ մի բան հստակ ընդգծել, որ պատիվ է Սամվել Կարապետյանի պես ընկեր ունենալը և պատիվ է նրա գաղափարներն ու տեսակետները կիսելը և հանուն նման ընկերոջ նաև զրկանքներ ու կալանք կրելը։ 

Աստված պահապան Հայաստանին ու Հայ ժողովրդին»:

Send