ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (27.11-02.12.2025թ.)
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին, դեկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ի գիշերն սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի նոյեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 16.8°C (1977թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 16.2°C (1992թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 2.9°C
