Զինված հարձակում է եղել Իրանի հարավ-արևելքում։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կրակել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին տեղափոխող մեքենայի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է երկու զինվոր։
Դեպքը տեղի է ունեցել անվտանգության գործողության շրջանակներում պահպանվող տարածքում պարեկություն կատարելիս այն տարածաշրջանում, որտեղ հաճախ են հաղորդում զինված խմբավորումների գործունեության մասին։
