Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ներքաղաքական պայքարի հիմքում պետք է դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը․ Տիգրան Աբրահամյան

Blog Image

 

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«ԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ քպ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում:

Այն, ինչ մեր երկրի տարբեր ոլորտներում է արտահայտվում` արտաքինից, անվտանգությունից մինչև ներքին կյանք, դա էլ իր ողջ էությամբ արտացոլվում է ԱԺ-ում:

Կա՞ ինչ-որ կարմիր գիծ, որ այս իշխանությունը դեռ չի հատել: Կարծում եմ` ոչ: Այնպես որ, ճանապարհը ոչ թե իրավիճակային արձագանքների, այլ օրակարգն ընդդիմությանը վերադարձնելու մեջ է:

Քննարկելիք հարցերը շատ են, խնդիրներ միշտ կլինեն, բայց ներքաղաքական պայքարի հիմքում պետք է դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և դրա շուրջ գեներացնել մնացած պրոցեսները»:

 

Send