ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն կոչ է արել դաշինքին հնգապատկել Հակաօդային պաշտպանության և Հակահրթիռային պաշտպանության համակարգերի քանակը։
Նա ելույթ է ունեցել Պրահայում։
«Մենք պետք է հնգապատկենք ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի քանակը, մեզ անհրաժեշտ են հազարավոր զրահափոխադրիչներ և տանկեր, մեզ անհրաժեշտ են միլիոնավոր արկեր», - ասել է նա։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել Հաագայում հունիսի 24-25-ին՝ առաջինը Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելուց հետո։