Սերբական «Ռադնիչկի 1923» ակումբի գլխավոր մարզիչ Մլադեն Ժիժովիչն է մահացել խաղի ընթացքում, հաղորդել է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Երկուշաբթի օրը «Ռադնիչկին» Սերբիայի առաջնության 14-րդ տուրում մրցել է «Մլադոստի» դեմ։
Խաղի 22-րդ րոպեին, երբ հյուրերը 2-0 հաշվով առաջ են եղել, 44-ամյա մարզիչը վատացել է պահեստայինների նստարանին, գրել են ԶԼՄ-ները։
Բժիշկները անմիջապես բուժօգնություն են ցուցաբերել Ժիժովիչին ու տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա մահացել է։ Խաղը դադարեցվել է 41-րդ րոպեին, երբ հայտարարվել է Ժիժովիչի մահվան մասին։
