Մենամարտիկ Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է՝ մտադիր է առաջադրվել Իռլանդիայի նախագահի պաշտոնում։
Նա խոստանում է չստորագրել օրենքներն առանց ժողովրդի հավանության և կոչ է անում տեղի պատգամավորներին առաջադրել իր թեկնածությունը։ Մաքգրեգորը նաև ցանկանում է իշխանություն տալ այն համայնքներին, որոնց ձայները, նրա կարծիքով, անտեսվում են:
Իլոն Մասկը աջակցել է մարտիկին՝ նշելով իռլանդացիների համար պայքարելու նրա վճռականությունը:
Տեսանյութն՝ այստեղ